Հերոս սպա Կարեն Նիկողոսյանի զավակները
Հերոս Կարեն Նիկողոսյանը խաղաղապահ սպա էր, ով առանց երկմտելու պատերազմ մեկնեց հենց առաջին իսկ օրերից: Սակայն ճակատագիրը նրա հանդեպ բարեհաճ չգտնվեց, նա զոհվեց, իր հետեւում թողնելով 3 անչափահաս երեխաների` Մանեին, Նարեին եւ Նարեկին: Ընտանիքն ու երեխաները հայտվել են անորոշության մեջ, իրենց սնող միակ ձեռքը, այլեւս իրենց կողքին չէ, իսկ ընտանիքը պահելու, նրա հոգսը հոգալու ողջ ծանրությունը ընկել է Կարենի կնոջ` Հասմիկ Հապետնակյանի ուսերին:
Հասմիկը ոչ միայն պետք է դաստիարակի ու արժանավայել մեծացնի երեք անչափահաս երեխաներին, այլ նաեւ պետք է խնամի Կարենի տարեց ծնողներին եւ ծանր հիվանդությամբ տառապող մորը: Այս ընտանիքը ամուր կանգնած է պայքարելու բոլոր դժվարությունների դեմ, եթե բարի մարդիկ կանգնեն նրանց կողքին: Պետությունը եւ մենք պարտավոր ենք լինել այն ընտանիքների կողքին, ովքեր կորցրեցին ամենաթանկը, իրենց սնող եւ խնամող ձեռքը