հերոս Կամո Բախշիյանի զավակները` Ռոբերտն ու Սերգեյը Մեր հաւաքական պատասխանատուութիւնն են

Սերգեյն էլ իր կարոտն առնում է հոր նկարին փարվելով

Սերգեյն էլ իր կարոտն առնում է հոր նկարին փարվելով

Ռոբերտ եւ Սերգեյ Բախշիյաններն են` հերոս Կամո Բախշիյանի զավակները, ովքեր հոր զոհվելուց հետո կանգնել են բազմաթիվ դժվարությունների առջեւ: Նրանց մայրը` Ալվարդ Ավթանդիլյանը չի կարող աշխատել մեծ որդու` Ռոբերտի առողջական խնդիրների պատճառով: Երեխան ինքնուրույն չէ, նա անընդհատ ուշադրության կարիք ունի: Նրա մոտ խոսքի եւ հենաշարժողական ապարատի խնդիրներ կան, որի պատճառով տարին մի քանի անգամ նա հաճախում է Երեւանի Վերականգնողական կենտրոն: Այն ընթացքում, երբ նա բուժում է անցնում, փոքր եղբայրը` Սերգեյը ստիպված նրանց հետ տեղափոխվում է հիվանդանոց, միասին պայքարելու եղբոր հիվանդության դեմ: Նրանց հայրը` Կամո Բախշիյանը ընդամենը 32 տարեկան էր, ով ժամկետային ծառայության ժամանակ տանկիստ էր։ Հետո սակրավոր հետախույզ, վերջում`հետախույզ հրամանատար։

Կամոն առաջինն էր Ապրիլյան պատերազմում, դիրք գրավելիս, պաշտպանելիս։ Առաջինն էր Թալիշի թեժ մարտերում։ Առաջինն էր թշնամու դիրք հետախուզման ժամանակ։ Առաջինն էր նաև այս պատերազմում։ Մեքենայի վարրորդ չգտնելով`Կամոն նստում է մարտական մեքենայի ղեկին և իր ջոկատով շտապում առաջնագիծ։ Երկու օր մասնակցում Թալիշի թեժ մարտերին,ապա Մադաղիսի։ Երեք դիրք թշնամուց ետ վերցնելով,հրամանատարը ուրախությամբ մտնում է երրորդ գրաված դիրքը,որտեղ զոհվում թաքնված թշնամու կրակոցից։ 


Կամոն ուներ գեղեցիկ ընտանիք, բայց նա նախընտրեց անմահության ուղին, որդիներին թողնելով կնոջ խնամքին: Ռոբերտն ու Սերգեյը կարոտում են անցյալում թողած իրենց անհոգ երջանկությունը: Ռոբերտը, չնայած խոսքի եւ շարժողական խնդիրներին, լիարժեք արտահայտում է հոր հանդեպ ունեցած իր կարոտը, Սերգեյն էլ իր կարոտն առնում է հոր նկարին փարվելով:

Previous
Previous

Հերոս սպա Կարեն Նիկողոսյանի զավակները

Next
Next

Children Affected by War